• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանգ Մին Խոյի հետ։

15 ապրիլի, 2021
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանգ Մին Խոյի հետ։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ ապրիլի 15-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) հանդիպեց ՎՍՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանգ Մին Խոյի (Dang Minh Khoi) հետ։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Դեսպան Կաժոյանը զրուցակցին ներկայացրեց 2020 թ. արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, անդրադարձ կատարելով հումանիտար հարցերին՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձի և հայկական մշակութային հուշարձանների պահպանման և այլ հարցերին:
Դեսպանը հատուկ անդրադարձավ օրերս Բաքվում բացված «հաղթանակի պուրակի» թեմային և Ադրբեջանում շարունակվող հակահայկական քարոզչությանն ու այդ «պուրակի»՝ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը նվաստացնող բնույթին: Դեսպան Կաժոյանը այս քայլը որակեց որպես հերթական անընդունելի հակահայկական դրսևորում Ադրբեջանի և այդ երկրի նախագահի կողմից:
Պարոն Կաժոյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վրա, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։
Անդրադառնալով 2020 թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին՝ փոխնախարար Դանգ Խոյը նշեց, որ Վիետնամը մշտապես հետևել է թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձություններին, նշեց որ Վիետնամը միշտ էլ կարևորել է ազգերի ինքնորոշման իրավունքը և հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, առանց ուժի կիրառման: ԱԳ նախարարի տեղակալը ռազմագերիների առնչությամբ կարևորեց ռազմագերիների նկատմամբ հարգանքը և նրանց մարդու իրավունքների պաշտպանությունը:
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը շնորհավորեց ԱԳ նախարարի տեղակալին՝ Ռուսաստանի Դաշնությունում Վիետնամի Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկանալով նրան բարի երթ` նոր պաշտոնում:
Հանդիպմանը՝ հայկական կողմից մասնակցում էր Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, իսկ վիետնամական կողմից՝ ՎՍՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության տնօրենի օգնական Դոան Խաչ Հոանգը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: